Փոքր էի: Մի օր էս նկարը տեսա գրքի մեջ: Մեր երաժիշտ հարևանը հարցրեց՝ գիտե՞ս՝ ով ա իրանցից ամենամեծ կոմպոզիտորը: Միանգամից ասեցի՝ Խաչատրյանը: Ասեց՝ չէ, Շոստակովիչը, հետո՝ Պրոկոֆևը, հետո՝ Խաչատրյանը: Շատ մեծ շոկ ապրեցի, ազգային ինքնասիրությունս վիրավորվեց, ասես՝ «Արարատը» հենց նոր 0-3 հաշվով պարտվել էր Տաշքենդի «Պախտակորին»:
«Գյումրիում մենք պետք է առաջադրենք մեր թեկնածուին: Մենք ամենաշատ ձայներն ենք հավաքել, զբաղեցրել ենք առաջին տեղը»,- այսօր ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Մեր հայրերը գրեթե ամենքն էլ մեծ ակնածությամբ ու պատկառանքով են արտահայտվել Տիրամոր մասին, անվանելով նրան՝ Աթո՛ռ փրկության, Աղբյու՛ր անսպառ լույսի, Անապական Կույս եւ Անապական տաճար, Առաքելություն կատարյալ. եւ հարյուրավորներ են այն սքանչելի բնորոշումները, որ տրվել են Տիրամորը: Հայտնի է, որ ողջ հավատացյալ մարդկության համար Տիրամայրը ամենամեծ սուրբն է եւ անգամ մեծ սրբերը իրենց հերթին նրա բարեխոսություններով են առավել արժանավորվել Քրիստոս Տիրոջը մոտենալ:
Այսօր պահքային գրառումս նվիրում եմ մեծագույն հային, Կոմիտաս վարդապետին։
Նրա շնորհիվ հայ երաժշտությունը վերելք ապրեց, իսկ եկեղեցին ստացավ միօրինակ հոգևոր երգեցողություն։ Հայ Եկեղեցին կրթության, զարգացման կառույց է, ազգային ինքնագիտակցության պահապան իր համակարգով։
Լուրջ եմ ասում՝ մեկ-մեկ անօգուտ է մտահոգվել և ստիպել մտահոգվել էս երկրի իրական և մեծ փոսի մեջ լինելու հանգամանքով, երբ օրերով հանրային քննարկման ու բուռն բախման թեմաները Անդրեի կինն է, Ջենիֆեր Լոպեսի լոպեսը, ու գոնե շնորհակալ ենք, որ թեթև էլ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աշխարհիկ գնահատականները՝ քաղաքական թեմաներով: Էս պարագայում Փաշինյանը կարող է ոչ թե հանգիստ զբաղվել իր առողջական խնդիրներով և կալանավորի հագուստով խոսել նորաձև կրթվելուց Մատենադարանում, այլ նաև անհոգ կարող է ընտրություն պարտվել, որովհետև դա որևէ կերպ չի խանգարում և վտանգում իր իրական իշխանությանը:
Վերջին օրերին մեր լրատվադաշտում ակտիվորեն քննարկվեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի գլխավորությամբ անցկացված նիստը, որտեղ նա կարգադրել էր համապատասխան պաշտոնյաներին «ապահովելու, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատրաստ լինեն ցանկացած ժամանակ արագ արձագանքելու ցանկացած սադրանքի»։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է 2,4 մլրդ եվրոյի օտարերկրյա ֆինանսավորման ներգրավման մասին՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի իրագործման նպատակով, որն անմիջական կապ է ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը ծառայում է շատ ավելի լայն ռազմավարական օրակարգի...